воскресенье, 12 февраля 2017 г.

Պարը հզոր դեղամիջոց է մարդու օրգանիզմի համար


Պարը ռիթմիկ շարժումների ամբողջություն է, որն ուղեկցվում է երաժշտությամբ։ Այն մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր օրգանիզմի և առողջության վրա։ 

Հին Հունաստանում մարդիկ պարի միջոցով հաղթահարում էին բազմաթիվ հիվանդություններ։ Ըստ հույն բժիշկների այդ հիվանդություններից ազատվելու լավագույն միջոցը պարն է։

Պարը կարգավորում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը, մարսողությունը, ախորժակը, ազատում է հուզահոգեբանական ազդեցությունից և սթրեսներից։

Պարը լուծում է շատ խնդիրներ․ անվստահություն, բարդույթներ, հոգեկան ընկճվածություն, սթրես, ինքնագնահատականի անկում։  Այսպիսով ազատվում ենք ադրենալինի և նորադրենալինի ավելորդ քանակից և խնայում մեր օրգանիզմը։



 Պարն արագացնում է նյութափոխանակությունը, մկանները սովորում են պարբերաբար աշխատել, դառնում են ավելի ամուր, զարգանում են, ողնաշարը դառնում է ավելի ճկուն, բարելավվում է սրտի աշխատանքը։ 


Շնչառական որոշակի խնդիրների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս զբաղվել արագ պարերով, քանի որ դրանք նպաստում են թոքերի ծավալի մեծացմանը և շնչառության խորացմանը։  


 Երբ մենք շարժվում ենք, բարելավվում է արյան շրջանառությունը: Սկսում ենք ավելի լավ զգալ մեր մարմինը, այն թե ինչ է տեղի ունենում վերջինիս հետ և ինչու: Ծանոթանում ենք մեր տհաճ զգացողությունների հետ: Ինչի՞ համար են դրանք մեզ պետք: Ո՞րն է մեր անառողջության պատճառը: Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ: Սովորում ենք հասկանալ մեր օրգանիզմի լեզուն։

Պարի միջոցով մենք նույնիսկ կարող ենք կառավարել մեր որոշ ներզատական գեղձերի աշխատանքը (որոնց արտադրած հորմոնները պատասխանատու են մեր զգացմունքների համար)։ Ես չեմ հավատում, որ այս օրգանների աշխատանքը չի կառավարվում, ընդամենը պետք է սովորել կառավարել։
 Եթե մենք կարիք ունենք մեր տրամադրությունը բարձրացնելու, դա նշանակում է, որ մեզ պետք են էնդորֆին և սերոտոնին հորմոնները։ Դրա համար մեզ հարկավոր է ընդամենը պարել ուրախ և ռիթմիկ երաժշտության ներքո։ Այս միջոցը գործում է գրեթե բոլոր դեպքերում։

Այսպիսով պարը հզոր դեղամիջոց է, և ամենակարևորը՝  այն հարկավոր չէ գնել, բոլոր մարդիկ դա ունեն, պարզապես պետք է օգտագործել։

Комментариев нет:

Отправить комментарий